Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թվիթերում գրառումներ է արել Շառլ Ազնավուրի վախճանի առնչությամբ։
«Խորապես ֆրանսիացի, բնազդաբար կապված իր հայկական արմատներին, ճանաչված ամբողջ աշխարհում՝ Շառլ Ազնավուրը մարմնավորում է երեք սերունդների ուրախությունն ու տխրությունը։ Նրա գլուխգործոցները, նրա տեմբրը, նրա բացառիկ փայլը կապրեն երկար»,- գրել է Մակրոնը։
Մեկ այլ գրառմամբ Մակրոնը պատմել է, որ Ազնավուրին հրավիրել էր Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որտեղ նախատեսված էր նրա ելույթը։
«Հայ ժողովրդի հետ կկիսենք ֆրանսիացիների վիշտը»,- գրել է Մակրոնը։