«Մարիոթ»-ի սրճարանում հոկտեմբերի 1-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Օրակարգում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցն էր։ Փաշինյանը խորհրդարանի ցրման 2 տարբերակի մասին է խոսում. առաջինը սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությունն է, իսկ երկրորդը՝ համաձայնագրի ստորագրումն է, որով քաղաքական ուժերը կհամաձայնեն վարչապետի ընտրությունից հետո երկու անգամ թեկնածու այդ պաշտոնում չառաջադրել, որին կհաջորդի արտահերթ ընտրություն։ Նա ասում է, որ այս հարցում դեռ ՀՀԿ-ի համաձայնությունը չկա։
Ընտրություններ պետք է լինեն արագ՝ 2-3 ամսվա ընթացքում. Փաշինյան
Post navigation
Posted in: