Ֆրանսիայի նախագահի գիրքը լույս է տեսել հայերենով

Հոկտեմբերի 11-12-ին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան առաջին այցի առիթով հայերեն առաջին անգամ լույս է տեսել էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գիրքը, տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Գրքի հայերեն հրատարակությունն իրականացրել է Newmag ընկերությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
«Հեղափոխություն» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 13։00-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի և հայերեն հրատարակությունը պատրաստած ստեղծագործական խմբի մասնակցությամբ։