Ազգային ժողովում այսօր, հոկտեմբերի 2-ին կգումարվի արտահերթ նիստ:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին գնալ Ազգային ժողովի դիմաց: Այս պահին մի խումբ քաղաքացիներ ԱԺ-ի դարպասների մոտ են:
ՍիվիլՆեթը շուտով ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանի զարգացող իրադարձությունները: