ՀՀԿ-ն փորձում է գործընթացը դուրս բերել սահմանադրականության շրջանակից․ Միքայել Զոլյան

Քաղաքագետ Միքայել Զոլյանը ՍիվիլՆեթի Կարեն Հարությունյանի հետ զրույցում ներկայացնում է քաղաքական իրավիճակի իր գնահատականը։ Զոլյանի կարծիքով՝ մայիսի 1-ի քվեարկությունից հետո ՀՀԿ-ն քաղաքական երկրորդ ինքնասպանությունը գործեց հոկտեմբերի 2-ին, երբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունը՝ Ծառուկյան դաշինք և ՀՅԴ խմբակցությունների հետ։ Զոլյանը նշում է, որ խորհրդարանի արտահերթ նիստի անցկացումը և օրենքի փոփոխությունը Սերժ Սարգսյանի ձեռագրին է նման։ ՀՀԿ-ն, ըստ նրա, փորձում է գործընթացը դուրս բերել սահմանադրականության շրջանակից։

Մեկնաբանել