Հաջորդ շաբաթը կարող է հայտարարվել ոչ աշխատանքային

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Երևանում Ֆրանակոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային:

«2018թ․ հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:

Հաշվի առնելով վերը նշվածը և գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում Ֆրնակոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- նշված է կառավարության որոշման նախագծում:

Կառավարությունը որոշումն ուժի մեջ մտցնելու համար առաջարկում է հոկտեմբերի 5-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում կքննարկվի այս հարցը։

Մեկնաբանել