Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել։
Փաշինյանի գրառումը՝ ստորև․
«Երեկ ԱԺ-ում Արմեն Աշոտյանի հրապարակած տեղեկությունները, թե հոկտեմբերի 2-ի երեկոյան հանրահավաքի ընթացքում ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել, միջադեպեր են եղել, չեն հաստատվում:
Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա»: