Ծառուկյանը կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմի անդամներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Ծառուկյանն ատերկրում է և վերադառնում է այսօր։

Տոնոյանը պարզաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե «Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Խոսնակի տեղեկացմամբ՝ կուսակցության առաջնորդն այսօր կհանդիպի ԲՀԿ քաղաքական թիմին՝ տեղեկանալու Ազգային ժողովում վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին:

***

Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցությունները հոկտեմբերի 2-ի երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում կա հակահեղափոխություն և ազդարարեց դեկտեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նույն օրը Ազգային ժողովի մոտ վարչապետի կոչով հավաքվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ազգային ժողովում խորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում հրաժարական կտա։

LIVE blog. Ցույց Ազգային ժողովի մոտ

Մեկնաբանել