ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց, որ ընդունել է առաջարկը:
«Այո, նման առաջարկ եմ ստացել: Այն ընդունել եմ»,- ասել է Ցոլակյանն ու հավելել՝ առաջարկը ստացել է հենց այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:
Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ընթացքում ստորագրեց կառավարության որոշ նախարարներին ազատելու մասին որոշումները:
Այդ նախարարներն են` Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար` Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար` Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարար` Աշոտ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար` Արթուր Խաչատրյանը: