Ազգային ժողովի այգին վերադարձավ ազգին

Ազգային ժողովի այգին երեկվանից արդեն բաց է։ Հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մուտք գործեց Ազգային ժողով՝ բանակցելու պատգամավորների հետ։ Մինչ նա բանակցում էր, Ազգային ժողովի այգին վերածվեց հանրահավաքի վայրի։ Հենց այստեղ էլ վարչապետը հայտարարեց, որ այգին այսուհետ բաց կլինի քաղաքացիների համար։

Մեկնաբանել