Տիգրան Բալայանը դեսպան է նշանակվել Նիդեռլանդներում

Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշանակվել է դեսպան Նիդեռլանդներում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Տիգրան ԲԱԼԱՅԱՆԻՆ նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում։

Տիգրան Բալայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ խոսնակի պարտականությունները կկատարի մինչև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտը (հոկտեմբերի 12):

Մեկնաբանել