ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հոկտեմբերի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր «ամբողջական աջակցությունն» է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կոստանյանի խոսքով՝ Փաշինյանն ունի հանրային լայն աջակցություն, և դա պետք է օժանդակվի նաև իրավական հարթության մեջ։ «Եթե կա մեկ այլ վարչապետի թեկնածու, ով ունի հասարակական նման կոնսոլիդացիայի հիմք (ինչպիսին Փաշինյանինն է – ՍիվիլՆեթ), մենք կարող ենք քննարկել, բայց ես չեմ տեսնում։ Հետևաբար ես կարծում եմ, որ որևէ ձևով այս իրադրության պայմաններում վարչապետի թեկնածու առաջադրելը կարող է արհեստածին լինել»,- ասել է Գևորգ Կոստանյանը։ Վերջինս հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանն «ազնիվ է իր նպատակների ու ցանկությունների մեջ»։