16 պատգամավոր միացել է դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ևս երկու պատգամավոր՝ Ավետ Սարգսյանը և Ռաֆիկ Գրիգորյանը միացել են խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին՝ ի պաշտպանություն դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։ Այսպիսով՝ պատգամավորների թիվը հասավ 16-ի:

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: «Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ստորագրողների ցանկը․

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:

ԱԺ պատգամավորներ՝

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան 
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գևորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։