Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը», կհուղարկավորվի Եռաբլուր պանթեոնում։ Հուղարկավորությունը տեղի կունենա համապատասխան արարողակարգով։

Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով պաշտպանության նախարարությանն էր դիմել «Սասնա Ծռեր» կուսակցությունը, որը դրական պատասխան է տվել դիմումին։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 10-ի գիշերը` սրտի կաթվածից։ Նա Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից էր։ Խանդոյանը շուրջ երկու տարի կալանավորված էր Սասնա Ծռեր խմբավորման գործով, դատարանի դահլիճից ազատ էր արձակվել այս տարվա օգոստոսի 17-ին։

***

Միայնակ Գայլը. In Memoriam

Մեկնաբանել