ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Հայաստան

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան, կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում:

«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է Բոլթոնը:

Մեկնաբանել