Kragerø Kantori․ հանուն հայ-նորվեգական բարեկամության

Հոկտեմբերի 12-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա նորվեգական Kragerø Kantori երկսեռ երգչախմբի համերգը։ Երաժիշտները Հայաստան են եկել Հայոց ցեղասպանության ժամանակ հազարավոր հայ որբերի փրկած նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնի կանչով, որը ծնունդով Կրագերյո քաղաքից էր։