Մի քանի մարզում ջերմաստիճանը կնվազի

Հայաստանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Երևանում հոկտեմբերի 14-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: