Սյունիքը, Արագածոտնը և Արմավիրը նոր մարզպետներ կունենան

Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է նոր մարզպետներ նշանակելու հարցը։ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հոկտեմբերի սկզբին ծագած քաղաքական անհամաձայնությունների հետևանքով մի քանի մարզերում ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական մարզպետները պաշտոնանկ արվեցին։

Նախատեսվում է, որ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը մարզպետ կնշանակվի Արագածոտնի, իսկ անկուսակցական Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզերում։

Կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ակնկալվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչը խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտ քայլ է։

Մեկնաբանել