ՀԱՊԿ նիստը Երևանից տեղափոխվում է Մոսկվա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է տեղափոխել Երևանից Մոսկվա․ այս մասին հայտարարել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ 

«ՀԱՊԿ ԽՎ միջխոհրդարանական վեհաժողովը որոշվել է տեղափոխել։ Եվ այդ մասին Դումայի Խորհրդում հայտարարել է Վյաչեսլավ Վոլոդինը [Պետդումայի նախագահը]։ Կանցկացնենք հոկտեմբերի 29-30-ը Մոսկվայում, այլ ոչ թե Հայաստանումћ»,- ասել է Կալաշնիկովը։ Որոշումը նա պայմանավարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով, որն ակնկալվում է այսօր՝ հոկտեմբերի 16-ին։

«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ հրաժարակն կտա, այդ անկայունությունը կարող է լինել հոկտեմբերի վերջին։ Եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես մենք տեսնում ենք, ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը։ Պաշտոնակատարների՞։ Դա անտրամաբանական է և ոչ ճիշտ»,- ասել է Կալաշնիկովը։

Այդ պատճառով, ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, միջոցառումը «հանգիստ կանցկացվի Մոսկվայում»։

«Եվ երբ Հայաստանում ամեն ինչ կարգավորվի, կաշխատենք և գործող պատգամավորների, և գործող վարչապետի հետ»,- նշել է Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։ 

 

Լուսանկարում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով, որը Հայաստանում անցնում է Մարտի 1-ի գործով՝ որպես մեղադրյալ