Նուբարաշեն․ Ցմահ բանտարկյալն ազատ արձակվեց՝ 23 տարի անց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը պատժից պայմանական ազատել է ցմահ բանտարկյալ Կարեն Օգանեսյանին։

Օգանեսյանի պաշտպան Միհրան Պողոսյանը [չշփոթել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ] ՍիվիլՆեթին ասաց, որ դատարանը սահմանել է տասը տարի փորձաշրջան։

Ցմահ դատապարտյալ Օգանեսյանը 23 տարի պատիժ է կրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 1997-ին, ԱՄՆ-ում՝ երկու անձի սպանության համար։ Այդ ժամանակ Օգանեսյանը 22 տարեկան էր։

Այս տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Կարեն Օգանեսյանի պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել:

2015-ին Հայաստանում գրանցվեց նախադեպ, երբ ազատ արձակվեց ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով։

Օգանեսյանի գործը այնքանով է բացառիկ, որ ցմահ բանտարկյալը ազատ է արձակվում պայմանական հիմքով, և հաշվի է առնվել նրա դրական վարքագիծը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել