Ազատամարդ․ հոգեկան խնդիրներով զինվորը

Ազգությամբ եզդի Մարինե Բրոյանը հիվանդանոցում է իմացել, որ հոգեկան խնդիրներով, ինքնավնասման հակում ունեցող իր որդուն զորակոչել են բանակ։ Ընդամենը տասն օր ծառայելով՝ նա հայտնվել է հոգեբուժարանում, որտեղ մինչև հիմա էլ պահվում է պատճառաբանությամբ, թե փորձում է խուսափել ծառայությունից: Կինը ներկայացնում է բոլոր փաստաթղթերը և նշում, որ Յուրա Բրոյանը հոգեկան հիվանդության պատճառով նույնիսկ դպրոց չի հաճախել:

Մեկնաբանել