«Ալիևի հետ հաստատված է հուսալի օպերատիվ կապ». Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. երեկ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է։ Փաշինյանը հավելել է, որ դա «նաև Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է»։

«Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ և կարող ենք ասել, որ փոխադարձաբար, ցանկացած տեղեկատվություն, կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին, իսկ նրանց կողմից` ինձ»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Սեպտեմբերի 29-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել։

Կարդացե՛ք

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվածություն են ձեռք բերել երեք հարցի շուրջ

Մեկնաբանել