Փաշինյանն այսօր Կապանում խոսելու է «կուտակված բոլոր համապետական հարցերի մասին»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր Կապանում կայանալիք հանրահավաքին խոսելու է այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին:

«Այսօր Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին: Մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին: Լինելու է բաց, անմնացորդ եւ մանրամասն խոսակցություն:

Նկատի ունեմ՝ այսօր երեկոյան ելույթս ուղղված է լինելու ոչ միայն Կապանին, ոչ միայն Սյունիքին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքներին ու գյուղերին: Այնպես որ, եթե չեք գալու Կապան, ժամը 18-ին սպասում եմ ձեզ իմ այս էջի ուղիղ եթերում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում, 2018թ․ հուլիսի 5

Մեկնաբանել