Նիկոլ Փաշինյանը կմեկնի Լիբանան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիբանան:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Այս տարվա փետրվարին պաշտոնական այցով Հայաստանում էր Լիբանանի նախագահ Միշել Աունը։

Մեկնաբանել