Ճիշտը մասնակցությունն է արտահերթ ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ճիշտ է» համարում Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

«Ինձ թվում է, որ ճիշտը մասնակցությունն է, և դրա համար պետք են լուրջ մոտեցումներ, լուրջ ռեսուրսների գնահատականը տանք։ Չեմ ցանկանում միանձնյա որոշում կայացնել, պարզապես կան կարծիքներ, հիմնական կարծիքները՝ մասնակցելն է», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բաղդասարյանը։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել