Հայրը՝ Լիբանանի, որդին՝ Հայաստանի պատվիրակության կազմում

Հայաստանի փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռեանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում ժամանել է Լիբանան։ Ծնունդով լիբանանցի Սիսեռեանը լուսանկար է տեղադրել Ֆեյսբուքում, որտեղ ինքն է, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Նիկոլ Փաշինյանը և Սիսեռեանի հայրը՝ Արա Սիսեռը։

Վարագ Սիսեռեանը գրել է․ «Այսօրվա հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ։
Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական»։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին սելֆի լուսանկար է հրապարակել Հարիրիի հետ և գրել․ «Պարզվեց՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նույնպես սելֆիներ անելու սիրահար է»․

Մեկնաբանել