Հայաստանի մի շարք համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանի 9 մարզի 49 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Առավոտյան 08:00-ին բացվել են 178 ընտրատեղամասերը։ 43 համայնքում ընտրելու են համայնքի ղեկավար, 7-ում՝ ավագանու անդամ:

Համայնքի ղեկավար են ընտրելու 4 քաղաքներում՝ Կապան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին։ Կապանում գրանցված է 3, Էջմիածնում՝ 12, Հրազդանում՝ 2, իսկ Արմավիրում՝ 4 թեկնածու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 4 քաղաքներից թեկնածու չի առաջադրել միայն Հրազդանում։ Այստեղ քաղաքապետի պաշտոնին հավակնող երկու թեկնածուներից մեկը ՔՊ-ից Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը։

Ընտրություններին հետևելու համար հավատարմագրվել է 5 դիտորդական առաքելություն՝ 650 դիտորդով։ Լուսաբանելու համար գրանցվել է 14 լրատվամիջոց։

Մեկնաբանել