11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 9,33 տոկոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 11։00-ի դրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցությունն ըստ համայնքների։ Համայնքներից ամենաակտիվը Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղն է․ այստեղ 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 25,58%-ը։

Կապանում ընտրություններն մասնակցել է ընտրողների 15,44%-ը, Էջմիածին քաղաքում՝ 6.15%-ը, Հրազդանում՝ 7,34%-ը, Արմավիրում՝ 6,44%-ը։ 38 համայնքից ստացված տեղեկություններով ընդամենն ընտրողների մասնակցությունը 9,33% է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 4 քաղաքներից թեկնածու չի առաջադրել միայն Հրազդանում։ Այստեղ քաղաքապետի պաշտոնին հավակնող երկու թեկնածուներից մեկը ՔՊ-ից Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը։

Մեկնաբանել