Լոնդոնում ցույցեր են՝ Brexit-ի հանրաքվեի պահանջով

Հարյուր հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով Brexit-ի վերջնական պայմանավորվածության համար նոր հանրաքվե անցկացնել, հայտնում է BBC-ն։ Կազմակերպիչները վստահեցրել են, որ երթն այս տեսակի ակցիաների մեջ կարող է դառնալ ամենամեծն ու հնչեղը։

Երթին մասնակցելու համար մարդիկ հավաքվել են Մեծ Բրիտանիայի բազմաթիվ, անգամ՝ ամենահեռավոր անկյուններից, և ավելի քան 150 ավտոբուսներով ժամանել Լոնդոն։

Երթը կազմակերպել են «Ժողովրդի ձայնը» կազմակերպության անդամները, որոնք պնդում են, որ դրան մասնակցել է շուրջ 700 000 մարդ։  

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացառել է այդպիսի հանրաքվեի անցկացման հնարավորությունը։