Ընտրողների ակտիվությունը՝ ըստ համայնքների

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրողների մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ 38 համայնքում մինչ այդ ժամը մասնակցությունը կազմել է 23,73%:

Ընտրողների ակտիվությունը բավական տարբեր է ըստ համայնքների․ Արագածոտնի մարզի Շենավան գյուղում 14:00-ի դրությամբ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 4,30%-ը,Արարատի մարզի Վերին Դվին համայնքում՝9,25 %-ը․ մինչդեռ Արմավիրի Բերքաշատ գյուղում ընտրողների կեսից ավելին արդեն ընտրել է (52,30%)։

Արմավիր քաղաքում և Էջմիածնում նույնպես մասնակցությունը ցածր է՝ համապատասխանաբար 16,60% և 16,88%։ Հրազդանում ընտրել է իրավունք ունեցողների մի փոքր ավելի՝ 20,00%-ը, Կապանում՝ 33,68%-ը։

Մեկնաբանել