Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ

Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ։ Լոււրը tert.am-ի հետ զրույցում հաստատել է Մեսչյանը։

«Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»- ասել է Մեսչյանը։

Նա ներկայում Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը նախկինում նույնպես զբաղեցրել է՝ 1996-1997-ին։

Մեկնաբանել