Հրազդան. ընտրություն առանց Քաղաքացիական պայմանագրի պաշտոնական թեկնածուի

Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ չորս քաղաքներում՝ Էջմիածին, Արմավիր, Կապան և Հրազդան։ Առաջին երեք քաղաքներում իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քաղաքապետի թեկնածուներ է առաջադրել, Հրազդանում՝ ոչ։

Հրազդանում թեկնածուները երկուսն են՝ Լևոն Ստեփանյանը և ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Սասուն Միքայելյան որդին՝ Սևակ Միքայելյանը։ Երկուսն էլ ինքնաառաջադրված են։ Քաղաքացիական պայմանագիրը աջակցություն չի հայտնել Սևակ Միքայելյանին, բայց նաև թեկնածու չի առաջադրել այստեղ։

Լևոն Ստեփանյանն ասում է, որ Սասուն Միքայելյանի անունը ազդում է մարդկանց կարծիքի վրա, իսկ Սևակ Միքայելյանի խոսքով՝ ԱԺ պատգամավորի որդի լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն։ Ընտրությունների ժամանակ, ըստ դիտորդների և թեկնածուների, կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, եղել են միայն կուտակումներ։ Քաղաքացիները լիահույս են, որ այս ընտրությամբ իրավիճակ կփոխվի Հրազդան քաղաքում։ Հրազդանը մինչ այս ղեկավարում էր ՀՀԿ-ական Արման Դանիելյանը։

Մեկնաբանել