Հրազդանում խոչընդոտել են դիտորդներին․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի՝ Հրազդանի 26/17 ընտատեղամասում տեղի է ունեցել դիտորդների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելու, նրանց սպառնալու դեպք։

Իոաննիսյանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Այսօր Հայաստանի 49 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: 20:00-ին 38 համայնքից ստացված նախնական արդյունքների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43,28%-ը։

Մեկնաբանել