Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

Միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն անկեղծ են ու առանց մութ անկյունների: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նա անդրադարձել է լրագրողների դիտարկմանը, թե «Ռուսաստանը խանդով է վերաբերվում գերտերությունների հետ Հայաստանի հարաբերություններին»:

«Ես այդպիսի տպավորություն, անկեղծ ասած, չեմ ստացել: Մեր երկրի հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ առանց մութ անկյունների: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձ տեսակետները և վստահ ենք, որ անկեղծ ենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Մեկնաբանել