ԱԺ-ն չընդունեց ԸՕ փոփոխություններն արագացված ռեժիմով քննարկելու նախաձեռնությունը

ՀՀ Ազգային ժողովը կառավարության առաջարկությամբ այսօր գումարել է արտահերթ նիստ: Նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գործադիրի առաջարկով նոր օրենսգիրքը պետք է ընդունվի արագացված կարգով, որպեսզի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն փոփոխված իրավական ակտով։ Առաջարկվում էր  նախագծի առաջին ընթերցումից հետո երկրորդն իրականացնել 72 ժամվա ընթացքում։

Որոշումը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց։ Նիստին մասնակցում է 53 պատգամավոր, բայց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:

Հանրապետական պատգամավորները դժգոհում են, որ օրենսգրքի փոփոխությունը հապճեպ որոշում է։ 

ՍիվիլՆեթի տրամադրության տակ հայտնված տեղեկության համաձայն՝ նիստից բացակայում են Հանրապետական այն պատգամավորները, որոնք ավելի վաղ միացել են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին, որոնց թվում՝ Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Հակոբ Բեգլարյանը, Ավետ Սարգսյանը։

«Ծառուկյան» դաշինքից բացակայում է վեց պատգամավոր, որոնց թվում՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, Վահան Կարապետյանը։

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը գրել է․

Դիտեք նիստի ուղիղ հեռարձակումը։

Գևորգ Թոսունյան 

Մկրտիչ Կարապետյան