Հայկ Մարությանն անբավարար է գնահատել «Սանիթեք»-ի աշխատանքները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատել է անբավարար։ Նա նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը:

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը Մարությանը խոսել է մայրաքաղաքում ապօրինի շինարարության մասին։

«Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով «Թեժ գիծ» ծառայությանն` ասել է, որ այն մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևեն։

Ձմռան նախապատրաստական աշխատանքերի մասով աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքերն իրականացնել նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային և առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

Մեկնաբանել