Ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունվեց

Ընտրական օրենսգրքի նախագիծը, որՆ արժանացել էր կառավարության հավանությանը, չընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում մի քանի անգամ ընդմիջումներից հետո գումարված նիստում նախագիծը չստացավ անհրաժեշտ՝ խորհրդարանի պատգամավորների 2/3-ի՝ 63 ձայնը:

Քվեարկությանը գրանցվել էր 69 պատգամավոր, նախագծին կողմ քվեարկեց 54, դեմ 3 պատգամավոր:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հավանություն է տվել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որով ցանկանում է անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրությունները։ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն արժանացել են Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները կառավարությանը քննադատում են օրենսգրքի փոփոխության հարցում շտապողականություն դրսևորելու համար։

Մեկնաբանել