ԱԺ-ն չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը. ինչ է պետք իմանալ

Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Մինչ այս ԱԺ-ն չէր հաստատել նաև կառավարության առաջարկը՝ այս նախագիծը արագացված կարգով քննարկելու վերաբերյալ։

ՀՀԿ-ական պատգամավորները դեմ են, որ օրենսգիրքն ընդունվի հապճեպ կարգով։

Ներկայում փաթեթը հետ է վերադարձրվում կառավարություն։

Կառավարությունը կարող է առաջարկել արտահերթ նիստով քննարկել նոր նախագիծ։

Հաշվի առնելով խորհրդարանում կատարվածը, ՀՀԿ-ականների քննադատությունը և ընդդիմացումը, նոր Ընտրական օրենսգրքով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անելու գաղափարը ավելի մշուշոտ է դառնում։

Ընտրական նոր օրենսգրքով առաջարկվում էր տարածքային ցուցակները վերացնել։

Ներդնել պարզ ընտրական համակարգ։

Ազգային ժողովի նիստից անմիջապես հետո կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց, որ հին, թե նոր ընտրական օրենսգրքով, միևնույնն է՝ արտահերթ ընտրությունները լինելու են և «ժողովուրդը հաղթելու է»։

Գևորգ Թոսունյան

Կարդացե՛ք նաև՝

Ընտրական օրենսգիրք․ 10 փոփոխությունները

Մեկնաբանել