Իմ քայլը պատրաստ է ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող Ընտրական օրենքով

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որն այսօր հավանության չարժանացավ Ազգային ժողովի կողմից ՀՀԿ խմբակցության դիրքորոշման պատճառով, առաջին հերթին ձեռնտու էր ՀՀԿ-ին։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար։

Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին։

Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ֊ն և Իմ քայլը դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով»։

Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Մինչ այս ԱԺ-ն չէր հաստատել նաև կառավարության առաջարկը՝ այս նախագիծը արագացված կարգով քննարկելու վերաբերյալ։

Կարդացե՛ք նաև՝

ԱԺ-ն չընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը. ինչ է պետք իմանալ

Ընտրական օրենսգիրք․ 10 փոփոխությունները

Մեկնաբանել