Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

«Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը. տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը։

«Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- գրել է Նազարյանը:

Մեկնաբանել