Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենք չեն մասնակցի վարչապետի քվեարկությանը:
«Հավատարիմ կմնանք ներկայացված օրակարգին, ստորագրած հուշագրին»,- ասել է նա` անդրադառալով «Ելք»-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի առաջադրումը «ֆորմալ առաջադրում է»:
«Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի, ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է նա։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Վարչապետի ընտրությունն ԱԺ-ում կկայանա հոկտեմբերի 24-ին: Երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կլուծարվի:
Փաշինյան-Ծառուկյան հուշագիր, արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերին