Ալիևի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով․ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ օպերատիվ կապը ոչ թե բանակցային գործընթացի համար է, այլ միջադեպերի քննարկման։

Փաշինյանը հիշեցրեց, որ Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովից հետո կար պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կապ հաստատելու մասին. «Այդ օպերատիվ կապը հաստատված է և մենք ամենօրյա ռեժիմով քննարկում ենք եղած միջադեպերը»:

«Ճիշտ է՝ Դուշանբեում եղած պայմանավորվածություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը հարաբերական հանգիստ է, բայց ընդհանուր առմամբ չենք կարող ասել, որ հասել ենք տևական կայունության»,- ասաց Փաշինյանը:

Կարդացե՛ք նաև

Ղարաբաղի հարցի թաքուն լուծում լինել չի կարող․ Նիկոլ Փաշինյան