Ազգային ժողովը վարչապետ չընտրեց

Ազգային ժողովն այսօր, հոկտեմբերի 24-ին վարչապետ չընտրեց: ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11:

Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարեցին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ:

«Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»,- եզրափակելով նսիտն ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Մեկնաբանել