Ովքեր կլինեն Փաշինյանի գլխավորած ցուցակում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վարչապետ չընտրվելուց հետո խորհրդարանի միջանցքում պատասխանեց լրագրողների հարցերին։ Առավոտյան նա խոսել էր ԱԺ պատգամավորներից մեկի մասնակցությամբ կաշառքի դեպքի մասին։ Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց՝ կառավարությունը այս գործով սպասում է մեկ այլ երկրի արտգործնախարարության կողմից պաշտոնական փաստաթղթի՝ գործի հետագա զարգացման համար։ Նա խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական առաջիկա ընտրական ցուցակի մասին՝ չբացառելով, որ 1-3 ՀՀԿ-ականներ կարող են լինել ցուցակում։

Մեկնաբանել