Համաներման նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին

Համաներման նախագիծը Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։ Կառավարությունն այսօր Ազգային ժողովին առաջարկեց այդ օրը արտահերթ նիստ գումարել։

Առաջարկվում է համաներում իրականացնել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։

Կառավարության անդամները արձանագրեցին նաև, որ այս նախագծի քննարկումը չի խաչվելու վարչապետի ընտրության հետ։

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել համաներման վերաբերյալ։ Նա ասել է, որ այն ունենալու է «սոցիալական ուղղվածություն և ծավալային առումով լինելու է աննախադեպ»։

Մեկնաբանել