Ինչ է պետք իմանալ վարորդների բալային համակարգի մասին

Ոստիկանությունն առաջարկում է վարորդների տուգանման բալային համակարգ ներդնել և այն կիրառել որոշ տուգանքներին զուգահեռ։ Այսինքն՝ վարորդները կտուգանվեն ու նրանց բալերից կհանվի միավոր։ Ոստիկանությունն առաջարկում է, որ վարորդներին ամեն տարի տրվի 9 բալ։ Երթևեկության կանոնները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորից ինքնաշխատ եղանակով կհանվեն միավորները: Բացի այդ, առաջարկվում է ներդնել վարորդական իրավունքի կասեցման կամ զրկման նոր ինստիտուտ։ Միավորները պակասելու դեպքում վարորդի վարորդական իրավունքը կկասեցվի 1-6 ամիս ժամկետով։

Ամեն խախտման դեպքում հանվում է միավոր՝ ըստ իրավախախտման բնույթի։ Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ սահմանված 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով:

Պատկերում ներկայացված են խախտումները՝ գործող օրենսգրքի սանկցիաների համադրությամբ

Ոստիկանությունը առաջարկում է նաև նվազեցնել և ավելացնել որոշ տուգանքներ։

Հիմնովին փոխվում է նաև արագության համար նախատեսված տուգանքների համակարգը։

Այլ մոտեցում է որդեգրվում հարբած վարորդների նկատմամբ

Ավելանում է նոր հոդված, ըստ որի՝ պարբերաբար կանոնների խախտումն առաջացնում է վարելու իրավունքի կասեցում 6 ամիս ժամկետով։ Եթե այս ժամկետը լրանում է և դրանից հետո մեկ տարվա ընթացքում վարորդը նորից պարբերաբար խախտում է կատարում, նա վարորդական իրավունքից զրկվում է 1 տարով։

Ճանապարհային երթևեկության կանոնների պարբերական խախտում է համարվում 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտում կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9։

Ոստիկանության տվյալներով՝ 2006-2011 թթ. ընթացքում ՃՏՊ-ների տարեկան թվաբանական միջինը կազմել է 2002 պատահար, իսկ 2012-2017 թթ. ընթացքում` տեսանկարահանող սարքերի ներդրումից հետո, նշված թիվը կազմել է 3120 պատահար, այսինքն՝ մոտ 55 տոկոսով ավելի: Նույն ժամանակահատվածների համար զոհերի տարեկան միջին թիվը կազմել է համապատասխանաբար 342 և 302: ՃՏՊ-ների հետևանքով վիրավորների միջին տարեկան թիվը 2006-2011 թթ. կազմել է 2785, իսկ 2012-2017թթ.՝ 4430, այսինքն` աճը կազմել է 60 տոկոս:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել