Հոկտեմբերի 5-7 Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի լքված շենքում անցկացվող Արցախ Ֆեստ ժամանակակից արվեստի փառատոնին Լորա Արենան ներկայացրեց «Սովորել թռչել» ինստալյացիան։ Ամերիկացի արվեստագետը հնդկացիների շատ փոքրաքանակ ցեղերից մեկի ներկայացուցիչ է։ Ինքնության և համայնքի թեմաները կենտրոնական են նրա արվեստում և աշխատանքում։
ARTsakh Fest. Սովորել թռչել
-
«Վրացական երազանքը» խոստանում է «պրագմատիկ քաղաքականություն» վարել Ռուսաստանի հետ
OC Media Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ խոստանալով «պրագմատիկ քաղաքականություն» որդեգրել Ռուսաստանի հետ հարաբերություններում, մինչև 2028-ը 200 000 նոր աշխատատեղ ստեղծել և բարձրացնել միջին աշխատավարձը։ Կոբախիձեն իր կուսակցության քառամյա ծրագիրը ներկայացրել է երկուշաբթի երեկոյան՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ: Մեկ ժամ տևած ելույթում նա ասել է, որ ծրագիրը ներառում է «գործողությունների մոտ 20%-ը, որոնք կիրականացվեն առաջիկա չորս տարիներին», և «ժամանակի սղության պատճառով» ստիպված է «կենտրոնանալ միայն հիմնական խնդիրների վրա»։ Նա ուշադրություն է հրավիրել Վրաստանում «խաղաղություն պահպանելու» իշխող կուսակցության ծրագրերին, ինչը Կոբախիձեի խոսքով՝ այն առաջնահերթություններից մեկն է, որը պետք է ապահովի «Վրացական […]
-
Ալիևն ԱՄՆ-ին մեղադրել է «անշնորհակալ լինելու» մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգներին մեղադրել է «անշնորհակալ լինելու» մեջ։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Մոսկվայում «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով ամերիկյան պատժամիջոցների մասին։ «Մեզ վրա պատժամիջոցներ են կիրառվել 1992-ին՝ մտացածին մեղադրանքով, որ մենք շրջափակել ենք Հայաստանը, այն ժամանակ, երբ մեր տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Այս պատժամիջոցները հանվել են 2001-ին, երբ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էր իրականացնել իր բեռների փոխադրումը օդային, ցամաքային և ծովային ճանապարհով դեպի Աֆղանստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ ամեն տարի Միացյալ Նահանգների նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ պատժամիջոցները չեղյալ էր հայտարարում մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները փախավ Աֆղանստանից: Դրանից հետո այդ պատժամիջոցները մեզ վրա սահմանվեցին։ […]
-
Ադրբեջանցի պատգամավորները պահանջում են խզել ռազմական կապերը ԱՄՆ-ի հետ
Ադրբեջանցի 43 պատգամավոր դիմել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով «վերանայել» երկրի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ դուրս գալ մի շարք ռազմական համաձայնագրերից։ Պատգամավորները հոկտեմբերի 5-ին ստորագրել են հայտարարություն՝ Բայրամովից պահանջելով դադարեցնել 1997-ին ստորագրված ապագա ռազմական և պաշտպանական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը և 2013-ին ստորագրված տեխնիկայի և փոխադարձ ծառայությունների ձեռքբերման մասին համաձայնագիրը։ Նրանք նաև պահանջել են անհապաղ դադարեցնել նոր համաձայնագրերի շուրջ շարունակվող բանակցությունները կամ գործող համաձայնագրերի երկարաձգումը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ-ում գործող այլ կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր ծրագրերը: Պատգամավորների կոչն ի հայտ է եկել ի պատասխան հոկտեմբերի 3-ին ԱՄՆ 11 սենատորների և Ներկայացուցիչների պալատի 49 անդամների ստորագրած նամակի, […]
-
Հունվարի 1-ից հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ
2025-ի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ հոկտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպմանը։ «Վարչապետ դրական է գնահատում ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման արդյունքները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաղդասարյանը։ «Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- տեղեկացրել է նա։ Բաղդասարյանի խոսքով՝ […]
-
Հայաստանի կողմից հարավկորեական տանկերի գնման լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck «Արմենպրես» պետական գործակալությունը հոկտեմբերի 7-ին գրել է, թե Հայաստանը դիտարկում է հարավկորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը։ Լրատվամիջոցը որպես աղբյուր նշել է Army Recognition պաշտպանական նորությունների հարթակը, որն էլ իր հերթին հղում է արել հարավկորեական «Չոսուն Բիզ» լրատվամիջոցին։ «ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սեպտեմբերի 9-ին և 10-ին Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված արհեստական բանականությանն առնչվող բարձր մակարդակի հանդիպմանը և բանակցություններ սկսել հարավկորեական զենքի մատակարարման շուրջ՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով K2 տանկի նկատմամբ»,- նշվում է «Արմենպրեսի» հոդվածում։ Այս տեղեկությունը տարածել են նաև News.am, Factor.am, Tert.am, Auroranews.am, Sputnik Արմենիա, Lurer.com, RadarArmenia, Armday.am, […]
-
Անչափահաս երեխաների համար 100 000 միանվագ նպաստ չի տրամադրվում. գրառումները
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող ֆեյսբուքյան էջեր տարածում են գրառումներ՝ իբրև կառավարությունը երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին 100 000 դրամ միանվագ նպաստ տալու ծրագիր է ընդունել։ «Եթե դուք համապատասխանեք ծրագրի պայմաններին, կարող եք դիմել այս ծրագրին մինչև դեկտեմբեր և ստանալ աջակցություն»,- նշված է գրառմանը կցված հոդվածի մեջ։ Գրառումը տարածել են՝ ֆեյսբուքում 149 հազար հետևորդ ունեցող «Երկիր հայրենի», 160 հազար հետևորդ ունեցող «Հայաստան ջան», 193 հազար հետևորդ ունեցող «Arm Info 365» և այլ էջեր։ Այս էջերի տարածած տեղեկությունը, սակայն, սխալ է։ Կառավարությունը երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին միանվագ նպաստ տալու վերաբերյալ որևէ նոր որոշում չի […]
-
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է «Զանգեզուրի
«Զանգեզուրի միջանցքի» թեման շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում, նախագահը, հավանաբար, կես-կես ժամ է նստել։ Այնտեղ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել։ Դե «Զանգեզուրի միջանցքի» թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել Է Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ է անցկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պուտինն ու Փաշինյանը քննարկել երկկողմ տնտեսական հարաբերությունները, […]
-
Դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ։ «Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 14 անշարժ գույք, 8 շարժական գույք, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 5 միլիարդ 92 միլիոն դրամ»,- ասված է հաղորդագրությունում։