Եթե շահավետ առաջարկ լինի, կքննարկենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ից զենք գնելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե զենքի գնման շահավետ առաջարկ լինի ԱՄՆ-ի կողմից, կառավարությունը կքննարկի։

Հոկտեմբերի 27-ի ողբերգական սպանությունների 19-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

Հարցին, թե հնարավոր է, որ առաջիկայում կառավարությունը գործնական քայլեր անի ԱՄՆ-ից զենք գնելու համար, նա պատասխանել է․

«Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ։ Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը օրերս Երևան կատարած այցի ընթացքում չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է զենք վաճառել Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Միացյալ Նահանգների Կոնգրեսը արգելել է ամերիկյան զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին։ 1992թ․ ԱՄՆ Կոնգրեսի Ազատության աջակցման ակտի 907 բանաձևն էլ արգելում է ամերիկյան կառավարական օգնության հատկացումը Ադրբեջանին։

Կարդացե՛ք նաև՝

Թրամփի խորհրդականը չի բացառել զենքի վաճառքը Հայաստանին, Ադրբեջանին

Հայաստանի համար դրսի ճնշող ազդեցությունը կրճատելու ամենահստակ ճանապարհը ԼՂ հարցի լուծումն է․ Բոլթոն

Մեկնաբանել