Այսօր`19:00-ի սահմաններում, նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել կառավարության շենք։
Նա մեկուսացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, նա տեղափոխվել է ԱԱԾ։ Միջադեպի հետևանքով տուժողներ չկան:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասլիկյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 18:36 ԱԻՆ ահազանգ է ստացվել քաղաքացուց, որ ինքը Կառավարության շենքի մոտ է գտնվում, և իր ձեռքում նռնակ է:
ԱԻՆ-ից մեկ մարտական հաշվարկ և արձագանքման խումբ է մեկնել դեպքի վայր՝ Կառավարության շենք: