Վրաստանի ժողովուրդը վերջին անգամ նախագահ է ընտրում

Այսօր Վրաստանում նախագահական ընտրություններ են: Սա երկրում թվով 6-րդ նախագահական ընտրություններն են և վերջինը, երբ նախագահին ընտրելու են քաղաքացիները, հաղորդում է Թբիլիսիի Ալիք Մեդիան։ Այսուհետ Վրաստանի նախագահին ընտրելու է 300 անձից բաղկացած ընտրական կոլեգիան:

Այս ընտրություններին մասնակցում է 25 թեկնածու, այդ թվում՝ 19 կուսակցության և 6 նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ:

Ընտրողների ընդհանուր քանակը 3 581 877 է: Նախագահական ընտրություններին զուգահեռ Թերջոլայի ու Սամտրեդիայի մունիցիպալիտետներում միջանկյալ ՏԻՄ մեծամասնական ընտրություններ են տեղի ունենալու:

Կարդացե՛՛ք նաև՝

Վրաստանում նախագահ են ընտրելու․ ովքե՞ր են պայքարում, ի՞նչ են խոսում հայերի ու Հայաստանի մասին

Վրաստանը կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ

Մեկնաբանել